-
26.12.2024|
00:01
Տէ՛ր բարերար, որ մեծաւ գթութեամբ Քով պատրաստեցեր զյաւիտենական հանգիստն առաքինութեամբ աշխատելոցն եւ կոչեցեր առ Քեզ քաղցր ձայնիւ զծանրաբեռնեալսն եւ զտաժանեալսն մեղօք՝ հանգիստ նոցա խոստանալով, շնորհեա՛ եւ մեզ, Տէ՛ր, անխռով խաղաղութեամբ զգիշերս անցուցանել եւ ի ծանրութենէ մեղաց զաշխատեալքս ապահովեա՛ ողորմութեամբ Քով. եւ արժանաւորեա՛ մշտնջենաւոր հանգստեանն ընդ ամենայն սուրբս Քո:
-
25.12.2024|
00:01
Աղաչեսցուք զամենակալն Աստուած եւ խնդրեսցուք ի Նմանէ, զի առաքեսցէ զհրեշտակ խաղաղութեան, որ եկեալ պահեսցէ զմեզ յերկիւղական գիշերիս, ի դիւական խռովութենէ՝ ամբողջ պահելով զհոգի եւ զմարմին մեր մինչեւ ի կատարումն ժամանակի ամաց մերոց: Ամենակալ Տէր Աստուած մեր կեցուսցէ եւ ողորմեսցի:
-
24.12.2024|
00:01
Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրեցիր բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր նրանց, ովքեր հավատում են Քեզ:
-
23.12.2024|
05:50
-Աստված ինչու է սատանային պահում, չի խորտակում, երբ բոլոր զորություններն են Տիրոջ հրամանին ենթակա:
-Որպեսզի պատերազմելով ու հաղթելով փորձչին, լինենք Աստծուն արժանի զավակներ:
-
23.12.2024|
00:01
Թագաւո՛ր խաղաղութեան, օգնակա՛ն եւ փրկի՛չ անձանց մերոց, Քրիստոս Աստուա՛ծ մեր, պարսպեալ պահեա՛ զժողովուրդս Քո ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական խաչիւդ Քով ի խաղաղութեան:
-
22.12.2024|
00:01
Բարերար եւ բազումողո՛րմ Աստուած, Քո անմոռաց գիտութեամբդ եւ անբաւ մարդասիրութեամբդ յիշեա՛ զամենայն հաւատացեալս ի Քեզ եւ ողորմեա՛ ամենեցուն: Օգնեա՛ եւ փրկեա՛ յիւրաքանչիւր վտանգից եւ ի փորձութեանց:
-
21.12.2024|
00:01
ԶՔեզ, որ յամենայնի գթած եւ մարդասէր Տէրդ ես, աղաչեմք հանապազ, զի զօրացուսցես զմեզ օր ըստ օրէ կալ ի կարգի կրօնաւորութեան մերում:
-
20.12.2024|
00:01
Ի գիշերի եւ ի տուընջեան եւ յամենայն ժամու զՔեզ աղաչեմք եւ ի Քէն խնդրեմք, մարդասէ՛ր Տէր. լո՛ւր մեզ, Աստուած Փրկի՛չ մեր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս մեր, զի մի՛ ունայն լիցին վաստակք ծառայից Քոց. այլ համարեա՛ զաշխատութիւնս մեր ի գործ արդարութեան եւ ի պտուղ աստուածպաշտութեան:
-
19.12.2024|
00:01
Անկեալ առաջի Քո, բարերար եւ բազումողո՛րմ Աստուած, աղաչեմք ամենայն սրտիւք մերովք եւ խնդրեմք զգթութիւն ի Քէն, որպէս խոստացար ծառայից Քոց եւ ասացեր. «Զամենայն, զոր ինչ խնդրիցէք հաւատով յանուն Որդւոյ ի Հօրէ, տացի ձեզ»:
-
18.12.2024|
00:01
Դու ես Թագաւոր յաւիտեանս յաւիտենից, Քրիստոս Աստուա՛ծ մեր, եւ Քեզ ընդ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
menu-right-ch-->